Ներքին 5 տարի առաջ - 17:30 01-06-2021

Մշտադիտարկվում են ռազմագերիների ազատազրկման պայմանները. ԿԽՄԿ ղեկավար

Կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պատոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ դրա ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ, անդրադարձել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։

Ըստ հաղորդագրության, նախարարի պատոնակատարը գերիներին հայրենիք վերադարձնելու գործում ակնկալել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:

«Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների խնդիրը որևէ կերպ չի տեղավորվում ժամանակակից աշխարհի և, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում: Ի վերջո, կան կանոններ, որոնք 21-րդ դարում պետք է գործեն ողջ երկրագնդի վրա: Ցավոք, այսօր կյանքը հակառակն է ապացուցում, և այս հարցում մենք ապավինում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործուն միջամտությանը, որն այս պայքարի առաջամարտիկն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Թիերի Ռիբոն իր հերթին նշել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաև աջակցում են նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Նա վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները:

Թիերի Ռիբոնի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Ադրբեջանը հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

Նշենք, որ մայիսի 12-ից իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարված է, հայկական կողմը հաղորդում է ադրբեջանական զինուժի՝ մի քանի ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժելու մասին։ Անցած շաբաթներին տեղի ունեցած բախումներում 6 հայ զինծառայող է գերեվարել։

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ
21:36 ԱՄՆ-ը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է hրթիռներ
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով