Խոսք 5 տարի առաջ - 12:37 31-05-2021

Հրաժարականներն այս իրավիճակում մեր երկիրը կարող են դնել շատ բարդ վիճակում․ Է․ Մարուքյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ կոչ է արել պաշտոնակատար անձանց գիտակցել, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում և այս ստեղծված իրավիճակում ցանկացած նախարարի պաշտոնակատարի հրաժարական սխալ է համարում:

Նա նշել է,որ Անվտանգության խորհրդի նիստում ընդհանրապես խոսակցություն չի եղել նրա հետ կապված․ «Այն հատվածը, որն իր հետ կապված էր, երբ վարչապետի պաշտոնակատարն ասում էր, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, ԱԳ նախարարն էլ գլխով էր անում, ուղիղ եթերում կա: Մնացած մասով որևէ բան չի եղել: Եվ ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել»:

ԼՀԿ ղեկավարի կոչն ու ուղերձը պաշտոնատար անձանց հետևյալն է՝ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: Եվ նախարարի հրաժարականը, և ցանկացած այլ նախարարի հրաժարականն այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց Է․ Մարուքյանը:

Նա կարծում է, որ ճիշտը հանրապետությանը ծառայել շարունակելն է, ոչ թե ամենածանր պահին դուրս գալ և այդ բեռը թողնել օդում: «Այսօր Հայաստանը Պաշտպանության նախարարությունից ավելի շատ կարիք ունի Արտաքին գործերի նախարարության՝դիվանագիտական հզոր ճակատի»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ