Սպորտ 5 տարի առաջ - 13:31 29-05-2021

Դավիդ Ալաբան Թվիթերում մեկնաբանել է իր՝ Արքայական ակումբ տեղափոխությունը

«Ես լքեցի հատուկ ակումբը՝ հանուն մեկ այլ հատուկ ակումբի: Ես իսկապես շատ երջանիկ եմ ու մեծ պատիվ ունեմ Ռեալին միանալու համար:

Մյունխենում անցկացրած երկար տարիներից հետո ինձ նոր մարտահրավեր է սպասվում, ու ես հնարավորը կանեմ՝ այս ակումբի հատուկ պատմությունը շարունակելու համար:

Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, որ Մադրիդում երկրպագուների առջև խորհրդանշական սպիտակ մարզաշապիկով կանցկացնեմ իմ առաջին հանդիպումը: Համոզված եմ՝ այս ուղին հաջող է լինելու: Բոլոր մադրիդիստների հետ միասին՝ առա՜ջ»,- գրել է Ալաբան:

Հիշեցնենք, որ Ռեալն ու Ալաբան կնքել են 5 տարվա պայմանագիր: Ֆուտբոլիստը որպես Արքայական ակումբի խաղացող պաշտոնապես կներկայացվի Եվրո 2020-ից հետո:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից