Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
copy image url

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Ներքին 3 տարի առաջ - 12:17 27-05-2021

Արցախում մայիսի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։

Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 180-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 749 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 728 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժվում են տնային պայմաններում: