Կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր Արցախում
copy image url

Կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր Արցախում

Ներքին 3 տարի առաջ - 11:32 04-08-2021

Արցախում օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 56 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 28 428-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 954 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 476 քաղաքացու հետազոտություն, որից 971-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայման