Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:52 26-05-2021

Հայտնի է Արցախի ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգը

Արցախի Ազգային ժողովում մայիսի 26-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդարկցություն՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ: Քննարկվել են մայիսի 27-ին կայանալիք ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգի հարցերը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, լիագումար նիստի քննարկմանն է ներկայացվելու Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը/ առաջին ընթերցում/ , ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Ըստ աղբյուրի՝ Արցախի ԱԺ լիագումար նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:

Խորհրդակցությանը ներկա են եղել էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի անդամներ: