Սպորտ 5 տարի առաջ - 15:12 26-05-2021

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերը կոչ է արել չեղյալ հայտարարել մարզահանդեսը

Ճապոնական Asahi թերթը, որը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերն է, կոչ է արել համավարակի պատճառով չեղյալ հայտարարել մարզահանդեսը: Այս մասին ասվում է խմբագրական սյունակում:

«Կորոնավիրուսի տարածումը դեռ շարունակվում է: Տոկիոյում և երկրի մի քանի այլ շրջաններում արտակարգ ռեժիմը պետք է երկարեցվի: Այս առումով մենք անհիմն ենք համարում առաջիկա ամռանը նշանակված խաղերի անցկացումը»,- ասվում է հայտարարությունում:

Թերթը կոչ է արել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային սթափ գնահատել իրավիճակը և չեղարկել ստուգատեսը:

Տոկիոյի խաղերի սկսվելուն մնացել է 58 օր:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ