Խոսք 5 տարի առաջ - 12:53 26-05-2021

Մեր երկրի սահմանները խախտվում են նաև ռադիոալիքներով. ՀՌԱՀ նախագահի պարզաբանումը

Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։ Զեկուցումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հարց տվեց երկրում տարածվող ռադիոալիքների մասին՝ նշելով, որ մարզերում ռադիոլիքների հեռարձակումները շատ քիչ են և որոշ համայնքներում հայկական ռադիոալիքներ նույնիսկ չկան։

«Մենք ստիպված հարևան կամ թշնամի երկրների հեռարձակումներն ենք լսում։ Որոշ համայնքներում երեխաներն այնքան են լսել, որ խոսում են այդ երկրների լեզուներով»,- ասաց Ս․ Մինասյանը և հարցրեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ռադիո հեռարձակումները մեր երկրի տարածքում արգելափակելու կամ հայ հեռարձակողների քանակը մարզերում ավելացնելու համար։

Տ․ Հակոբյանն ասաց, որ նախկին օրենսդրության մեջ կային սահմանափակումներ, որով ՀՀ-ում պետք է գործեր 18 ռադիոկայան, իսկ նոր օրենքով այդ սահմանափակումներն հանված են։

«Մենք մի քանի ամսվա ընթացքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կստանանք բոլոր մարզերին վերաբերող հաճախականությունների մասին տեղեկություն, մրցույթները կանցկացնենք և յուրաքանչյուր մարզ կունենա առնվազն մեկ ռադիոընկերություն»,- ասաց ՀՌԱՀ-ի նախագահը։

Նա նաև նշեց, որ օտար պետությունների ռադիոընկերությունների հաղորդիչները բավականին հզոր են և խախտում են մեր երկրի սահմանները․ «Դա ամբողջ երկրում է։ Հեռարձակումը չի ճանաչում սահմաններ։ Այստեղ լուրջ պետական ծրագիր է պետք, որ մարզերում գործող ռադիոընկերությունները այնպիսի հզոր հաղորդիչներ ունենան, որպեսզի իրենք խլացնեն արտասահմանից եկող ձայները, որոնք միշտ չէ, որ բարեկամական են»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ