Ներքին 5 տարի առաջ - 17:20 25-05-2021

Այսօր ունենք 1 միլիարդ դոլարով ավելացված արտաքին պարտք. Արթուր Վանեցյան

Պետք է օր առաջ վերականգնվի անվտանգային համակարգը եւ մեր ժողովրդին, հայրենակիցներին տրվի երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ, բայց անվտանգային միջավայրը վերականգնելու համար մենք բոլորս հասկանում ենք, որ պետք է ունենանք զարգացած տնտեսություն, մրցակցային տնտեսություն, որպեսզի այն ֆինանսները, որոնք կգեներացվեն տնտեսության աշխատանքի արդյունքում դրանց մի մասը կօգտագործենք նաեւ անվտանգային միջավայրի վերազինման համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական կոնֆերանսի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունները հեղափոխությունից հետո խոստումներ էին տալիս աշխատավարձի եւ թոշակների բարձրացման վերաբերյալ եւ խոստանում էին տնտեսական աճ, բայց փաստացի առկա է լիովին այլ կարգավիճակ: Նաեւ անդրադարձ կատարեց արտաքին տնտեսական պարտքին:

«Մեր արտաքին պարտքն ավելացավ մեկ մլրդ դոլարով եւ այդ գումարները ծախասվեցին բացառապես անարդյունավետ: Այդ մեկ մլրդ դոլարը այս իշխանություններն օգտագործեցին թոշակ ու աշխատավարձ բաժանելու համար: Մենք այսօր ունենք 1 միլիարդ դոլարով ավելացված արտաքին պարտք, որը չի օգտագործվել որեւէ հավելյալ արժեք ստեղծելու համար եւ այդ պարտքը այս իշխանությունները թողելու են հաջորդ իշխանությունների ուսերին, մեր սերունդների ուսերին: Այսինքն այսօրվա գումարները, որոնք նրանք վերցվել են պարտքի տեսքով, որ այսօրվա հարցերը լուծեն, այս գումարների վերադարձը մնալու է մեր սերունդների ուսերին եւ այդ ծանր բեռը նրանք են կրելու»,- նշեց նա:

Վանեցյանը նաեւ ամփոփեց 2020 թվականի պաշտոնական տնտեսական տվյալները եւ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնած:

«2020 թվականի արդյունքներով եւ պաշտոնական տվյալներով ունենք 7%-ից ավելի ՀՆԱ-ի անկում, ունենք դրամի արժեզրկում, գրեթե չունենք ներդրումներ եւ այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր տնտեսությունը կանգնած է ճգնաժամի առջեւ: Առաջիկա ժամանակներում ճգնաժամ, սննակացում, այդ խոսքերը դառնալու են շատ հաճախ օգտագործվող»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին