Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:19 30-07-2025

13. 6 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի նախագահն ասել է, որ փողի խնդիր չունեն. Ոսկանյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«13. 6 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի նախագահն ասել է, որ իրենք փողի խնդիր չունեն

13,6 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի Նռնաձոր գյուղում հայտարարել է․ « Մեր երկրում փողի խնդիր չկա։ Փողի խնդիր չունենք, բոլոր նախատեսված ծրագրերի համար փողը կա։ Մենք ինչ խոսք ենք տալիս, անում ենք: Անողներն են մեզ փաստի առաջ կանգնացնում, ծրագիր ենք իրականացնում, մարդիկ պիտի շահագրռգված լինեն, որ փող աշխատեն, բայց չեն անում»։

Քանի դեռ Հայաստանին մեծ տոկոսներով վարկեր են տալիս, Վահագն Խաչատրյանը և ՔՊ-ականները խնդիր չունեն Հայաստանի պարտքային մեծ բեռն ավելի մեծացնելու։ Մարդիկ շահագրգռված չեն Հայաստանում ծրագրեր իրականացնելու, փող աշխատելու, ալարում են դա անել; Ասում են՝ ուղեղը տեսանելի չէ, սակայն դրա բացակայությունը լավ նկատվում է»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել