Ուղիղ եթեր
Միտք 5 տարի առաջ - 09:57 22-05-2021

Քիմիաթերապային փոխարինելու է գալիս քաղցկեղի՝ դեղորայքային բուժումը

Թերապիային ու նրա հետևանքներին փոխարինելու են գալիս ավելի քիչ կողմնակի ազդեցություններով դեղորայքային միջոցներ: Դրանք արդեն կան, բայց առայժմ ոչ բոլոր ուռուցքային հիվանդությունների համար: Հայաստանում նույնպես սկսում են քաղցկեղի բուժման այս՝ այլընտրանքային մեխանիզմի կիրառումը:

Ուռուցքաբաններն ու դեղագործներն այսօր քննարկում էին, թե ինչ դեղորայքային միջոցներով ու ինչպես է ավելի ճիշտ բուժել աշխարհում ու Հայաստանում կանանց դեպքում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը՝ կրծքագեղձի քաղցկեղը:

Հայկուհի Գեոկչյան, ՀՀ առողջապահության նախարարի՝ ուռուցքաբանության գծով խորհրդական - Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար այսօր շատ նորագույն դեղորայքային միջոցներ կան, կոչվում են թիրախային դեղամիջոցներ, որոնք անհամեմատ մեծացնում են կյանքի երկարատևությունը, ինչպես նաև ապահովում են կյանքի որակը:

Ինչպե՞ս նշանակել, ի՞նչ եղանակով և ո՞ր հիվանդներին. այս հարցերն էին այսօր քննարկում ուռուցքաբանները, դեղագետները, ոլորտի պատասխանատուները;

Հայկուհի Գեոկչյան - Այսինքն, որ դեպքում անցկացնել քիմիաթերապիա, որ դեպքում՝ հորմոնալ թերապիա, երբ մեկը մեկին զուգահեռ կամ հաջորդականությամբ անցկացնել:

Քաղցկեղի՝ ավելի արդյունավետ և անվտանգ բուժում ապահովող դեղամիջոցներն աշխարհում արդեն փորձարկվել և կիրառվում են, ֆիքսված են միջազգային ուղեցույցներում: Հայաստանում նույնպես մասնագետներն այս ճանապարհով են փորձում գնալ:

Կարեն Կարապետյան, Ուռուցքաբանության կոնֆերանսի կազմակերպիչ - Ուռուցքային հիվանդություններն աշխարհում ունեն աճի միտում՝ այդ թում նաև կանանց մոտ: Ի դեպ, նշեմ, որ կանանց քաղցկեղը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում առաջին հորիզոնականում է գտնվում, բայց դրան զուգահեռ՝ մյուս կողմից էլ հենց նորագույն մոտեցումներն են, որ այդ նույն կանանց տարիներով ապահովել որակյալ կյանք:

Մասնագետների բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ մոտ ապագայում որևէ հետազոտության կամ ուռուցքային հիվանդության բուժման համար Հայաստանի քաղաքացիներն արտերկիր չմեկնեն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան