Մամուլ 5 տարի առաջ - 08:37 22-05-2021

Նիկոլ Փաշինյանը «ընտրակաշառք» է բեմադրելու․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ են սկսել շրջանառել՝ իբր որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգին հանձնարարական է տվել առաջիկա օրերին մի քանի տասնյակ մարդու «հայտնաբերել», որոնք իբրև թե փող են բաժանել մասնավորաբար Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Մեր տեղեկություններով, նաև նախապատրաստել են մարդկանց, որոնք պարտավորվել են ցուցմունք տալ՝ իբր փող են ստացել «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար։ Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ «հայտնվելու» են մարդիկ, որոնք հայտարարելու են, թե մասնավորաբար Իշխան Սաղաթել յանն ու Վահե Հակոբյանը, ո՛չ այս, ո՛չ այն, իբր իրենց գումար են խոստացել, ճնշումների ենթարկել:

Մեզ հասած տեղեկություններով, սա մանրակրկիտ մտածված սցենար է, որը պետք է օգնի Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ընթացքում ելույթները կառուցելու և քաղաքական հակառակորդին սևացնելով՝ որոշ ձայներ հավաքելու գործում։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» շտաբում քննարկել են քարոզարշավի հիմնական «մեխերը» ու հասկացել, որ չկա որևէ թեմա, որով կկարողանան հանրությանը բացճակատ ներկայանալ։

Նախընտրական ծրագիրը տապալել են հիմնահատակ, չեն կատարել խոստումների 99 տոկոսը, և նոր խոստումներ տալը չի աշխատի, Արցախից չեն կարող խոսել, սահմանների անվտանգությունից չեն կարող խոսել, տնտեսությունից չեն կարող խոսել։ Քարոզարշավն էլ խոստումների պես չտապալելու համար նախընտրել են սևացնելու պրակտիկան՝ այս գործում ևս ներգրավելով իրավապահներին։ Հիմնական թիրախ էլ լինելու են «Հայաստան» դաշինքը և Քոչարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ