Ավելին 5 տարի առաջ - 12:54 21-05-2021

Ամուսնական մատանի՝ Բիլ Գեյթսի մատին՝ ամուսնալուծության մասին հայտարարությունից հետո

«Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսի մատին ամուսնական մատանի են նկատել՝ ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո նրա առաջին հրապարակային ելույթի ժամանակ:

Այդ մասին հայտնում է Fox News- ը: Այս չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, Գեյթսը ելույթ ունեցավ ԱՄՆ առևտրի պալատի անցկացրած վիրտուալ համաժողովում: Նա խոսեց մի շարք փոփոխությունների և մարտահրավերների մասին, որոնց դեմ պիտի պայքարեն՝ COVID-19 համաճարակի հետևանքները հաղթահարելու ճանապարհին:

Թեև Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, ամուսնալուծության մասին հայտարարել էին դեռևս մայիսի 3-ին, այնուամենայնիվ միլիարդատիրոջ մատին դեռ ամուսնական մատանի կար:

Ամուսնությունը պաշտոնապես չի խզվել, սակայն, ինչպես պնդում է The Independent-ի աղբյուրը, ամուսինները մի քանի տարի առանձին են ապրում: «Սիեթլիում դեռևս չորս կամ հինգ տարի առաջ լուրեր էին շրջանառվում, որ նրանք ապրում են առանձնատան տարբեր թևերում», — հրատարակությանը պատմել է Գեյթսերի ընտանիքի նախկին աշխատակիցը: Ամուսնալուծության հայտով դատարան է դիմել Մելինդան։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանց հարաբերությունները փչացել են, երբ Բիլ Գեյթսը ընկերացել է միլիոնատեր մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ։

Բացի այդ, ինչպես պարզել է New York Times թերթը, Գեյթսը բազմիցս փորձել է դավաճանել կնոջը: Ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Մելինդան ստացել է մի շարք ընկերությունների ավելի քան երեք միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր:

Ամուսնալուծության հայտով դատարան է դիմել Մելինդան։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանց հարաբերությունները փչացել են, երբ Բիլ Գեյթսը ընկերացել է միլիոնատեր մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ:

Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր անչափահաս աղջիկների սեռական շահագործմամբ զբաղվող հանցավոր ցանց ստեղծելու մեջ: 2019 թվականի հուլիսի 6-ին Նյու Յորքում Էփշտեյնը ձերբակալվեց: Նույն թվականի օգոստոսին նա ինքնասպանություն գործեց բանտախցում ՝ չսպասելով դատական գործընթացին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել