Ավելին 4 տարի առաջ - 23:59 17-10-2021

Բիլ Գեյթսի դուստրն ամուսնացել է՝ ծնողների ամուսնալուծությունից երկու ամիս անց

Բիլ և Մելինդա Գեյթսերի ավագ դուստրը՝ 25-ամյա Ջենիֆերը, ամուսնացել է իր 30-ամյա սիրեցյալ Նաել Նասարի հետ: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, զույգը հարսանիքը նշել է երկու օր: Ուրբաթ օրը սիրահարներն ամուսնացել են մահմեդական ավանդույթների համաձայն (Նասարը ծագումով եգիպտացի է): Գաղտնի արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքի Հյուսիսային Սալեմ քաղաքում գտնվող Գեյթսի ընտանիքի առանձնատան այգում: Իսկ շաբաթ օրը նորապսակները շքեղ տոնախմբություն են կազմակերպել, որին մասնակցել է մոտ 300 հյուր:

Հարսանիքի ընդհանուր արժեքը մոտ երկու միլիոն դոլար է կազմել:
Ջենիֆերին դեպի խորան ուղեկցել են ծնողները, որոնք պաշտոնապես բաժանվել էին օգոստոսին՝ 27 տարվա ամուսնությունից հետո: Հարսնացուի հարսանյաց զգեստը, որը հայտնի դիզայներ Վերա Վանգի աշխատանքն էր, կարված էր պատվերով: Իսկ օրվա երաժշտական պատասխանատուն Coldplay ռոք խումբն էր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը