Արտաքին 5 տարի առաջ - 09:55 07-05-2021

Բիլ և Մելինդա Գեյթսի ամուսնալուծությունը խաղաղ չէր

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, վաղուց Էին պլանավորում իրենց ամուսնալուծությունը, նրանց բաժանումը խաղաղ չի եղել, հավաստի աղբյուրներից հայտնում է TMZ-ը:

Աղբյուրի տվյալներով՝ զույգը մտադիր էր ապահարզանի մասին հանրությանը տեղեկացնել դեռ այս տարվա մարտին։ Ընդ որում, Մելինդա Գեյթսը վարձակալել է Գրենադի Կալիվնի կղզին, մեկ գիշերվա համար վճարելով 132 հազար դոլար:

Ըստ Մելինդայի ծրագրի, նա և իրենց երեխաները պետք է փախչեին կղզի՝ մամուլի ուշադրությունից խուսափելու համար: Իսկ Microsoft-ի հիմնադիրն այդ ուղևորությանը հրավիրված չի եղել: Այդ մասին հայտարարել են պարբերականի զրուցակիցները:

«Դա ընկերական բաժանում չէր։ Մեզ հայտնել են, որ Մելինդան և ընտանիքի մեծ մասը զայրացել են Բիլի կատարած տարբեր արարքների համար»,- նշված է TMZ-ի նյութում:

Ընդ որում, ընտանիքի դժգոհության պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Մայիսի 4-ին հայտնի է դարձել, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, որոշում են կայացրել ամուսնալուծվել 27 տարվա համատեղ կյանքից հետո: Ինչպես հաղորդում Է Bloomberg-ը, Մելինդան ապահարզանի ժամանակ 1,8 մլրդ դոլարի արժեթղթեր է ստացել, այս պահին գույքի բաժանումը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը