Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:36 21-05-2021

Թրամփին դատի են տվել կորոնավիրուսը «չինական» անվանելու համար

Չինական ծագում ունեցող ամերիկացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի: Պատճառը պետության նախկին ղեկավարի խոսքերն են, որտեղ նա նոր տիպի կորոնավիրուսն անվանել է «չինական վարակ»: Այս մասին տեղեկությունը հայտնվել է TMZ պորտալում:

Հայցվորը Չինական ծագում ունեցող ամերիկացիների քաղաքացիական իրավունքների դաշինքն է, որը մեղադրում է Թրամփին զրպարտության և բարոյական վնաս հասցնելու մեջ: Նրանք ցանկանում են պատասխանատվության ենթարկել նախկին նախագահին, քանի որ վերջինս միտումնավոր շեշտադրում է կատարել այն երկրի վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի բռնկումը:

Մեղադրող կողմը կարծում է, որ Թրամփի կողմնակալ մոտեցումը նպաստել է Ամերիկայում ասիացիների նկատմամբ բռնության աճին:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք