Արտաքին 5 տարի առաջ - 22:06 20-05-2021

Ադրբեջանից ստացած տուգանքի մի մասը Լապշինը պատրաստվում է ուղղել հայ վիրավոր զինծառայողներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանություններին հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինին խոշտանգելու և Բաքվի բանտում նրան սպանելու փորձ կատարելու մեջ: ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը հրապարակվել է հինգշաբթի՝ մայիսի 20-ին: Միևնույն ժամանակ, Ստրասբուրգի դատարանը Բաքվի կառավարությանը պարտավորեցրել է Լապշինին վճարել 30 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում:

«Գրեթե երեք տարի ես սպասում էի այս որոշմանը և այս ամբողջ ընթացքում ես շարունակում էի սպառնալիքներ ստանալ ոչ միայն սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի, այլև այս երկրի պաշտոնյաների կողմից»,- ասել է Ալեքսանդր Լապշինը DW-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: Ըստ նրա՝ իրեն վերագրվող «հանցագործությունը» բաղկացած էր միայն Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստից: Լրագրողը շեշտել է, որ ինքը հեռու է ղարաբաղյան հակամարտությունից։ Բաքվի բանտում իրեն փորձել են սպանել, որը ներկայացվել էր որպես ինքնասպանության փորձ, ինչից հետո միայն Ադրբեջանի նախագահն իրեն ներում է շնորհել, թեև ինքը այդ մասին երբեք չի խնդրել։

Նա նաև ասել է, որ փոխհատուցման մի մասն ուղղելու է բարեգործությանը, մասնավորապես՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վիրավոր զինծառայողներին օգնելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը