Երևան +13°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 15:23 20-05-2021

Սննդաբանը խոսել է կանաչ լոբու օգտակարության մասին

Հնդիկ սննդաբան Պոոժա Մահիջան խոսել է կանաչ լոբու օգտակարության մասին: Այս մասին հաղորդում է lenta.ru/ կայքը:

Փորձագետը ինստագրամյան իր էջում տարածել է լուսանկար և հարցրել օգտատերերին. «Ուրիշ էլ ո՞վ է սիրում լոբի: Սա շատ օգտակար բանջարեղեն է: Այն կարելի է եփել հնդկական, եվրոպական և չինական եղանակներով»:

Մահիջան նշել է, որ կանաչ լոբին շատ առավելություններ ունի: Սննդամթերքը հարուստ է կարոտինոիդներով, վիտամին C, կալիում, բուսական մանրաթել, ֆոսֆոր, ֆոլաթթու և կալցիում: Դրանք պարունակում են նաև հակաօքսիդիչներ, օգտակար են ոսկորների և սրտի համար: