Արտաքին 5 տարի առաջ - 15:59 22-07-2021

Ամերիկացի գիտնականները՝ սրտի առիթմիայի կանխարգելման հարցում սուրճի օգտակարության մասին

Ինչպես հաղորդում է JAMA Network ամսագիրը, Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակներում գնահատել են սուրճի ազդեցությունը մարդու սրտի ռիթմի վրա: Նշվում է, որ հետազոտությանը մասնակցել է շուրջ 390 հազար մարդ:

«Մասնակիցների առողջության տվյալների, գենետիկական առանձնահատկությունների և սուրճի օգտագործման քանակի ուսումնասիրության հիման վրա փորձագետները հանգել են այն եզրակացության, որ սիրտ-անոթային համակարգի համար սուրճի վնասակարության մասին տարածված կարծիքը, ներառյալ առիթմիայի զարգացման ռիսկը, հիմնավորված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելին, հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում յուրաքանչյուր հաջորդ բաժակ սուրճը 3%-ով նվազեցնում է առիթմիայի ռիսկը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ