Ներքին 5 տարի առաջ - 11:41 20-05-2021

Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա համապատասխանում է ՀՀ ազգային շահերին. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 20-ի կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային մեր գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները նույնն են. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը:

«Սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված է: Բայց բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանն օգտագործում է որոշակի լծակներ, գործողություններ և Հայաստանում ունի անսպասելի կամ արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ:

Ես ԱԽ նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարեւոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի: Գուցե այս պրոբլեմն ամբողջ աշխարհում կա, բայց այդ մարդիկ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց: Այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, տարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը: Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան: Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը ընդդեմ ՀՀ-ի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ. «Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:

Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ այդ փաստաթուղթը, Ադրբեջանն է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի