Ներքին 5 տարի առաջ - 11:33 20-05-2021

ԲԴԽ-ն աշխատանքային այցով եղել է Արարատի և Վայոց ձորի մարզերում

Մայիսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Արտաշատ, Մասիս, Վեդի, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղակայված նստավայրեր: Խորհրդի անդամները մարզային դատարանի դատավորների հետ քննարկել են առկա խնդիրները, խոսել դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների, դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման, աշխատավարձերի բարձրացման, ծանրաբեռնվածության նվազեցմանը միտված գործընթացների մասին, լսել դատավորների տեսակետներն ու առաջարկությունները:

Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները դատարանի նստավայրերում ծանոթացել են նաև շենքային պայմաններին, ստուգել աշխատակազմի, գրասենյակի, դատական կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել