Ուղիղ եթեր
Ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին․ ՀՀ ՊՆ
copy image url

Ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին․ ՀՀ ՊՆ

Ներքին 4 տարի առաջ - 14:59 19-05-2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։

Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»։

Ամենից շատ դիտված

11:55 Դանակի առնվազն 26 հարված, թղթադրամներ՝ բերանում. նոր մանրամասներ` Էջմիածնի դաժան սպանությունից
13:30 Սարոն տան փոքրն էր, հրաշալի տղա. Մեծ Մասրիկում խեղդված 23-ամյա տղան 44-օրյայի մասնակից էր
23:50 Ոստիկանն է իմ ուժը, հողատուն է իմ մուժը. Ռուբեն Մելիքյանի պամֆլետը
23:34 Միակ բանը, ինչ դու հիմա անում ես՝ ձրի smm-ն ա. Էլիբեգովան՝ Աննա Հակոբյանին
08:00 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. Ժողովուրդ
10:19 Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
21:57 Ինքնատիպ նվերներ Հայաստանից. ինչ են նվիրել Լավրովին
16:00 Հայր ու որդի կոմբայնավար էին, Սարոն ընտանիքի փոքր որդին է. մանրամասներ՝ Մեծ Մասրիկի ողբերգական դեպքից
23:08 Զովունու դպրոցում դրամահավաքը շարունակվում է. Անուշ Զուրաբյան
14:45 Փաշինյանի իշխանությունը խոչընդոտելու է Արցախի նագախահի ընտրությանը․ Մետքասե Հակոբյան