Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 18:49 18-05-2021

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ նիստին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական, մաքսային և այլ ոլորտներում համագործակցությանը:

Նիստի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Աշխատանք առանց սահմանի» որոնման միասնական համակարգ» ծրագրի մշակման վերջնականացման աշխատանքները: Ծրագիրը կմեկնարկի ս.թ. հուլիսի 1-ից: «Աշխատանք առանց սահանի» ծրագիրը որոնման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալու ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերում առկա ազատ աշխատատեղերի, ինչպես նաև աշխատանք փնտրողների հայտարարությունների մասին: Ծրագիրն ուղղված է ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների աշխատաշուկաների փոխգործակցության ապահովմանն ու զարգացմանը:

ԵԱՏՀ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշմամբ հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործընթացների այն պայմանների ցանկի մեջ, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող։ Մասնավորապես, «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» բաժինը լրացվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ մխոցավոր շարժիչների գործարկման համար օգտագործվող կապարային կուտակիչների և այլ կապարային կուտակիչների ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության պայմաններով:

Օրակարգի շրջանակներում ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է նաև ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ 2020 թվականին միության անդամ պետությունները ԵԱՏՀ-ի հետ համատեղ վերացրել են 15 խոչընդոտ, որոնցից 12-ը՝ արգելք: Խոչընդոտները 2020 թվականի վերջի դրությամբ կրճատվել են 17 %-ով 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժե քաթանների նկատմամբ մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև արևային մարտկոցների արտադրության ժամանակ օգտագործվող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ 2 տարի տևողությամբ ժամանակահատվածում ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ որոշումները:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ