Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին
copy image url

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին

Ներքին 1 տարի առաջ - 18:11 25-04-2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետը կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն և մրցունակ տնտեսության զարգացման, ինչպես նաև թափանցիկ գործարար միջավայրի խթանման գործում: Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և խոսել եվրոպական լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու մասին։