copy image url
Ավելին 2 տարի առաջ - 14:14 18-05-2021

Համացանցում քննադատել են Քայլի Ջենների արտաքինը

Ձեռնարկատեր Քայլի Ջենները, որին ճանաչել են 2020թ․-ի ամենաբարձր վարձատրվող աստղը, նկարահանվել է անկեղծ կերպարում և համացանցում քննադատության ենթարկվել։ Այս մասին հայտնել են Daily Mail-ի կայքում։

23-ամյա աստղը Instagram-ի իր էջում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում պատկերված է արմավենիների ֆոնին արձակված մազերով։ Բեժ գույնի լողազգեստով ցույց է տվել կազմվածքը։ Ջենները կերպարն ամբողջացրել է Chanel ապրանքանիշի խոշոր վզնոցով։ Հրապարակումն ավելի քան 11 միլիոն լայք է հավաքել։

Daily Mail-ի ընթերցողները սկսել են քննարկել աստղի արտաքինը։ «Լողազգեստը չափազանց փոքր է նրա համար», «նա այդքան վիրահատություններ է արել, բայց չի սովորել իր համար ճիշտ լողազգեստներ ընտրել», «նա հայտնի է նրանով, որ ի ցույց է դնում մարմնի մասերը», «նրա սեքսուալության մակարդակը հավասար է զրոյի»,- գրել են նրանք։