Զանգեզուր. ներքինն ու արտաքինը. Առավոտ
copy image url

Զանգեզուր. ներքինն ու արտաքինը. Առավոտ

Մամուլ 3 տարի առաջ - 11:20 17-07-2021

«Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական, ինձ թվում է, առավել լկտի սպառնալիքներով Հայաստանի հասցեին: Ելույթ ունենալով Բաքվում՝ վերջին պատերազմի մասնակիցներին բնակարաններ բաշխելու արարողության ժամանակ, նա դարձյալ պնդեց, որ ամբողջ՝ իր ձևակերպմամբ, Արևելյան և Արևմտյան Զանգեզուրը, ինչպես նաև՝ Սևանն ու Երևանը, ադրբեջանցիների պատմական հողերն են, ուր իրենք՝ ադրբեջանցիները, անպայման կվերադառնան, որի համար պետք է պատրաստվել նոր պատերազմի:

Մյուս կողմից, ըստ Ալիևի, Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածք և, հետևաբար, նման խնդիր էլ գոյություն չունի: Հայկական պետությունը ոչնչացնելու և մեզ այստեղից քշելու մտադրություններն, իհարկե, նոր չեն: Ավելի մտահոգիչ է մեր ներքին հասարակական մթնոլորտը, երբ իշխանամետ ընտրազանգվածին (ավելի քան 600 հազար քաղաքացիներին) չեն հետաքրքրում ո՛չ մեր կրած կորուստները, ո՛չ էլ մեր գլխին կախված իրական սպառնալիքը, որն, ըստ ամենայնի, նրանք կա՛մ լուրջ չեն համարում, կա՛մ էլ հաշտվել են իրականության ու հետագա կորուստների հետ:

Զարմանալի է նաև Հայաստանի իշխանությունների կրավորական դիրքը ոչ միայն այդ հոխորտանքների նկատմամբ, այլև գործողությունների՝ Երասխի ուղղությամբ հակառակորդի զինուժի առաջխաղացման, որի արդյունքում մենք զոհ ունենք: Վարչապետի պաշտոնակատարը, որը գունեղ արտահայտություններ չի խնայում «ներքին թշնամիներին» խարազանելու համար, այս պարագայում սահմանափակվում է ընդհանուր դիվանագիտական ձևակերպումներով: Դժվար է ակնկալել, որ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո «լայվ» կմտներ և կխոսեր Ալիևի «թաթիկները կտրելու», «մեյդը փռելու», «վզակոթից բռնելու» և «ասֆալտին պառկացնելու» թեմայով: Այդ բառապաշարը կիրառվում է ներքին կյանքում՝ քաղաքական հակառակորդներին «բարոյապես ջախջախելու» և դրանով իշխանական ընտրազանգվածին ոգևորելու համար: Եվ դա անուղղակիորեն նպաստում է մեր իրական թշնամիների լպիրշ պահվածքին:

«Զանգեզուր» տեղանունը օրերս հնչել է նաև մեկ այլ համատեքստում: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և այնտեղ ավերածություններ են գործել: Ակցիան իրականացվում է հետընտրական վրեժխնդրության շրջանակներում, քանի որ, հիշեցնեմ, Փաշինյանին Սյունիքի մարզում գրկաբաց չեն ընդունել: Այդ հաշվեհարդարի, կամ, եթե ավելի ճոռոմ բառեր օգտագործենք՝ պողպատե մանդատի և օրենքի դիկտատուրայի միջոցառումների շարքում հետապնդվում են Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր: Հուսով եմ, դատարանները, որոնք, ի տարբերություն դատախազության, ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի, Փաշինյանի գրպանում չեն, իրենց խոսքը կասեն այդ գործերում: Բայց ակնհայտ է, որ այդ բոլոր միջոցառումները թուլացնում են մարզի ու, հետևաբար, ամբողջ պետության անվտանգությունը: Դարձյալ հույս հայտնեմ, որ այդ ամենն արվում է ոչ միտումնավոր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:50 Վարդան Ղուկասյանին հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն
11:47 Արփինե Սարգսյանի հրամաններով ՓԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել․ shamshyan.com
12:42 Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր
16:30 Փաշինյանի 50-ամյակը պետք է նշել սև ու կարմիր իկրայով, Աննա Հակոբյանն էլ՝ տեղում լինի․ հարցում
11:27 Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել Բաքվի բանտից
12:19 Առողջության համապարփակ ապահովագրությո՞ւն, թե՞ լրացուցիչ հարկ. նախագծի խութերը
11:05 «Սահակյանշին»-ը գնորդներին 3 տարի ժամկետ էր խոստացել․ 6 տարի է անցել, իսկ ընկերությունից պատասխանում են՝ «փող չկա»․ shamshyan.com
20:15 Ադրբեջանը հող է նախապատրաստում հարձակման համար, իսկ ՀՀ իշխանությունները մոլորեցնում են սեփական ժողովրդին․ Մարուքյան
13:51 Այսօր, երբ երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ոչ մի զենք չի արտադրվում. Վարդան Ղուկասյան
20:00 Արդի․ Էս ազգին մասնատել են, սովորեցրել են քֆուրի, Մեսրոպ Մաշտոցը սաղ լիներ՝ բոլորիս դեմքին կթքեր․ Լևոն Հարությունյան