Արտաքին 5 տարի առաջ - 10:03 18-05-2021

Բայդենի խորհրդականը շփվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ Ջեյք Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը Հարավային Կովկասում․ «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում վերջին լարվածության կապակցությամբ և շեշտել է, որ չգծանշված սահմանի մոտ զինվորականների տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է»:

ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ողջունել է երկու կողմերի միջև ընթացող հաղորդակցությունը և երկու առաջնորդների հանձնառությունը խնդրի խաղաղ կարգավորմանը:

Բացի այդ, Սալիվանն «ընդգծել է, որ երկու երկրները պետք է պաշտոնական բանակցություններ վարեն իրենց միջազգային սահմանի գծանշման շուրջ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Սալիվանը շեշտել է «ԱՄՆ-ի հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը և բարգավաճմանը Հարավային Կովկասում», ինչպես նաև` «տարածաշրջանային հաշտեցմանը հասնելուն երկկողմ շփումների միջոցով և որպես Մինսկի խմբի»` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության համանախագահ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի