Ներքին 5 տարի առաջ - 17:39 17-05-2021

Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մշակմանն առնչվող հարցեր

Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում անցկացված «Սոցիալական և շրջակա միջավայրի նկատառումներին հասցեագրված ուղղությունների բացահայտումը» թեմայով առցանց աշխատաժողովին։

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նշված ռազմավարությունը ՀՀ կառավարությունը մշակում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այս համատեքստում արդեն իսկ տեղի են ունեցել տարբեր ոլորտներին առնչվող մի շարք քննարկումներ։ Հերթական առցանց հանդիպումը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնելու բնապահպանական, սոցիալական, գենդերային այն խնդիրներին, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացման տարբեր փուլերում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերում մեծապես կարևորվում են բնապահպանական, սոցիալական խնդիրները։ «Նշված հարցերում մեր փորձառությունն ու գիտելիքները հիմնված են տարբեր վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դոնոր կազմակերպությունների կիրառած քաղաքականությունների վրա։ Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մեջ այս հիմնախնդիրները պետք է իրենց ուրույն տեղը գտնեն։ Ժամանակն է, որ մենք միջազգային արդի մոտեցումներով նայենք այս խնդիրներին և պատշաճ գնահատական տանք դրանց ճանապարհաշինության ոլորտում»,- ասել է տիկին Ղալեչյանը։

Քննարկմանն ընդգծվել է, որ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ առկա է համագործակցության մեծ փորձ, և ԱԶԲ կողմից հայ մասնագետների համար կազմակերպվել են բազմաթիվ վերապատրաստումներ սոցիալական, բնապահպանական, անվտանգության ոլորտներում։

Աշխատաժողովի ընթացքում ԱԶԲ տրանսպորտի բաժնի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, ԱԶԲ խորհրդատուների խմբի բնապահպանական անվտանգության գծով մասնագետ Էնդրյու Թեյլորը, ԱԶԲ խորհրդատուների խմբի սոցիալական և գենդերային մասնագետ Մանոշի Միտրան խոսել են սոցիալական, բնապահպանական, գենդերային երաշխիքների կարևորության, ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրների և դրանց լուծման տարբերակների, երաշխիքներն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքային, իրավական, ինստիտուցիոնալ, ընթացակարգային և գործանական փոփոխությունների մասին։

Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական և գենդերային հարցերի տեղական փորձագետներ։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ