ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազանգով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Նա ՀԱՊԿ-ի անդամ նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է հատկապես ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումը Ադրբեջանի վարած անթույլատրելի քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ իրականացնել, ինչը պահանջում է ՀԱՊԿ-ի անհապաղ միջամտությունը: