Արտաքին 5 տարի առաջ - 23:10 13-05-2021

Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը

«Համաձայն 2020 թվականի նոյեմբերի տասին ստորագրված հայտարարության, քանի որ եղանակային պայմաններն արդեն բարենպաստ են, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են Ադրբեջանի տարածքում գտնվող դիրքերում: Խոսքը վերաբերվում է Հայաստանի հետ սահմանային գոտում, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններին, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ և կլիմայական բարդ պայմաններ: Այդ պրոցեսը իրականացվում է սովորական ռեժիմով եւ սիստեմատիկորեն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադառնալով Հայաստանի հետ սահմանային իրավիճակին:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նաև նշել է, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում իրավիճակի նորմալացման համար: «Մենք խորհուրդ ենք տալիս հայ քաղաքական և ռազմական շրջանակներին խուճապի չմատնվել, ընդունել իրականությունը միջպետական սահմանային ռեժիմի առնչությամբ և իրավիճակը ռեգիոնում ավելի չխորացնել»,- ասվում է գերատեսչության պարզաբանման մեջ:

Նշենք նաև, որ Բաքվից հավելել են, որ երկու կողմի զինվորականների փոխադարձ շփումների միջոցով նման դեպքերը կարող են հարթվել: Միաժամանակ նաեւ ասվում է, որ Բաքուն հավատարիմ է ռեգիոնում լարվածության կարգավորմանը:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին

Ձեզ գուցե հետաքրքրի