Ներքին 5 տարի առաջ - 13:55 13-05-2021

Ընտրություններից հետո ամենաառաջնայինը Սյունիքում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն է.Վաչե Գաբրիելյան

NEWS.am-ի հետ զրույցում նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով Փաշինյանի կառավարության եռամյա գործունեությանը, ասաց, որ կոռուպցիայի մեղադրանքի ուրվականը էապես քչացրեց պետական ապարատի տարբեր մակարդակներում կոնկրետ ծրագրերի ջատագովների քանակը։

Նրա խոսքով՝ ընդհանրական առումով իշխանության ամենամեծ սխալը թերևս հասարակության շարունակական բևեռացումն էր, որը միգուցե օգտակար է իշխանությունը վերցնելու և համախմբելու պարագայում, սակայն առօրյա կառավարման ժամանակ խնդրահարույց է․ թե՛ ներդրումներ ներգրավելու տեսակետից, թե՛ պետական ապարատին նախաձեռնողականությունից զրկելու տեսակետից։

Անդրադառնալով երկրի առջև ծառացած հրատապ խնդիրներին՝ Վաչե Գաբրելյանը նշեց, որ ամենահրատապ խնդիրը լայնատարած վակցինացիան է։ Ինչպես համավարակը ցույց տվեց, գլոբալ միտումների տեսակետից ամենակարևորը այնպիսի թվայնացված միջավայր ունենալն է, որ տնտեսության դիմադրողականությունն ավելացնի։

Ընտրություններից հետո ամենաառաջնայինը Սյունիքում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն է, որին պետք է հասնել ընթացիկ ծախսերի աճի մորատորիումի հաշվին կապիտալ ծախսեր անելու շնորհիվ։ Այն ունի ոչ միայն գոյաբանական անվտանգային բաղադրիչ, այլև դրա շուրջ նաև կձևավորվեն տնտեսական աճի նախադրյալներ։ Կայունության կարելի է հասնել, սակայն արագ, պարզ և հաճելի լուծումներ գոյություն չունեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ