Ներքին 5 տարի առաջ - 12:01 06-05-2021

COVID-19-ի դեմ պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ Հայաստան մուտ գործելու համար

ՀՀ կառավարության մայիսի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված է նախագիծ, ըստ որի՝ Հայաստան մուտք գործող անձինք այսուհետ պետք է ունենան կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող հավաստագիր։ ​

«Մի շարք երկրներ մուտքի համար արդեն իսկ պահանջում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ, մասնավորապես՝ Իսլանդիա, Իսրայել, Էստոնիա, Լեհաստան, Լիտվա, Սան Մարինո, Վրաստան, Ռումինիա, Սլովենիա, Նորվեգիա, Չեռնոգորիա: Մի շարք երկրներ էլ նախատեսում են կիրառել միջազգային ճանապարհորդների համար COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի (վկայական) պահանջ, օրինակ՝ Դանիա, Շվեդիա, Հունգարիա, Հունաստան, Իսպանիա, Սերբիա»,- նշված է առողջապահության նախարարության ներկայացրած որոշման նախագծի հիմնավորումներում։

Պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվելու են միայն մինչև 11-ամսական երեխաները: Հայաստան մուտք գործողը պետք է ստացած լինի պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ