Երևան +15°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 05-05-2021

Կարևորելով ԵՄ Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը մասնակցել են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկային առցանց հանդիպմանը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Պաշտոնապես մեկնարկեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։

Այսօր Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկային առցանց հանդիպմանը հանդես եմ եկել բացման ելույթով։

Ողջունելով գործընկերներին «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի մեկնարկային միջոցառմանը՝ շնորհակալություն հայտնեցի Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար։

Կարևորելով ԵՄ Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը՝ վստահ եմ, որ այս Ծրագիրն էապես կաջակցի եվրոպական առաջադեմ ստանդարտների համապատասխանեցմանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, կենսաբազմազանության պահպանությունը և կենսաանվտանգության ապահովումը։ Քանի որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա մարտահրավերները այլևս վերազգային բնույթ են կրում, ուստի դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդարձակում և ջանքերի միատեղում գլոբալ մակարդակում։

Այս համատեքստում բարձր եմ գնահատում Չեխիայի և Ֆինլանդիայի առաջադեմ փորձը շրջակա միջավայրի կառավարման, մասնավորապես կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանութան և արդյունավետ կառավարման գործում։

Վստահ եմ, որ միավորելով այս կոնսորցիումի փորձառությունը, ռեսուրսները և գիտելիքները, հնարավոր կլինի ապահովել Թվինինգ ծրագրի արդյունավետ իրականցումը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս համագործակցությունը նաև լավ հնարավորություն է կայուն զարգացման սկզբունքների համատեքստում կիսելու Եվրոպական միության՝ ոլորտում ձեռքբերած նվաճումները և արժեքները»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի