Ներքին 4 տարի առաջ - 18:50 04-10-2022

Մեկնարկել է Հայաստանի պետական ոլորտում բարեվարքության խթանման և կոռուպցիայի կանխարգելման ԵՄ Թվինինգ ծրագիրը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել Է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Նվարդ Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին, գործընկերներին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Վարդանյանը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները:

«Նշվել է, որ «Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» Թվինինգ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն է ընձեռվում օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի եվրոպական լավագույն փորձն ու այն ներդնել Հայաստանի հակակոռուպցիոն կրթության, հանրային իրազեկման գործընթացներում, ռազմավարական փաստաթղթերի մշակման և միջոցառումների իրագործման գործում:

Նվարդ Վարդանյանը կարևորել է նաև Եվրոպայի միության անդամ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության շարունակականությունը, որը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը և Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, Հայաստանում դիվանագիտական և միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի