Ներքին 5 տարի առաջ - 11:37 04-05-2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության մոտ 0.1 տոկոսը

Ամերիկահայ վիրաբույժ Շանթ Շխրտումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության մոտ 0.1 տոկոսը, ինչը շատ ցածր է՝ այլ երկրների համեմատ: Օրինակ, Իսրայելում բնակչության մոտ 60 տոկոսն արդեն պատվաստված է: Ադրբեջանում պատվաստվածների տոկոսը հասնում է 9-ի, Թուրքիայում՝ 16-ի, ՌԴ-ում՝ 8.5-ի, Վրաստանում՝ 1.1-ի:

Իսկ ամբողջ աշխարհում, մասնագետի խոսքով, սպառվել է արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մոտ 1 մլրդ դեղաչափ, և մոլորակի բնաչության մոտ 7 տոկոսն արդեն պատվաստված է:

Հայաստանում, Շանթ Շխրտումյանի խոսքով, պատվաստվողների թիվը վերջին օրերին սկսել է աճել, բայց դեռ մեծ աշխատանք կա կատարելու: Նրա խոսքով, պատվաստումները պանդեմիայից միակ ռեալ ելք են, միակ հնարավորությունը՝ նորմալ կյանքին վերադառնալու համար: Եթե ավելի շատ մարդ պատվաստվի և պաշտպանություն ստանա վարակից, ամեն առավոտ մենք այլևս չեն լսի լուրեր այն մասին, որ նախորդ օրվա ընթացքում 20-30-40 հոգի Հայաստանում մահացել է կորոնավիրուսային վարակից:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ