Ներքին 5 տարի առաջ - 16:05 03-05-2021

«Նախընտրական քարոզչության ընթացքում թշնամանքի լեզուն չի օգտագործվելու». Էդմոն Մարուքյան

Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ ատելության խոսքի և սպառնալիքների տարածումից արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» հայտարարության տեքստ է նախապատրաստել, որի համաձայն՝ նախընտրական քարոզչության ընթացքում թշնամանքի լեզուն չի օգտագործվելու. «Այն ուժերը, որոնք կմիանան տեքստին, պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքից եւ սպառնալիքներից ողջ նախընտրական արշավի ընթացքում: Մենք շուտով կհրապարակենք տեքստի բովանդակությունը»:

Նա նշեց նաև, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակում խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացը ճիշտ է, և դրան այլընտրանք չկա:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ