Ներքին 5 տարի առաջ - 12:30 03-05-2021

Աներոջ և փեսայի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պարզվել են տուժողի՝ Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և նրա աներոջ միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է աղջկա ամուսնու որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդու կնոջ հորը մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում