Ավելին 5 տարի առաջ - 18:47 12-03-2021

ՅՈԹԱՄՅԱ ՄԱՇԱՅԻ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՆՑԵԼ Է ՈՂՋ ՈՒԿՐԱԻՆԱՆ

Ուկրաինայի Խերսոնի շրջանի Շաստլիվյե գյուղում տեղի բնակիչները ցնցված են յոթամյա Մաշայի հետ պատահած ողբերգությունից: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ աղջիկը մարտի 7-ին գնացել էր ավտոբուսի կանգառ՝ հայրիկին դիմավորելու, որից հետո անհետացել էր։

Ինչպես հաղորդում է «Strana.ua»-ն, չորս օր տևած որոնումից հետո նրա մարմինը բռնության հետքերով հայտնաբերվել է կանգառի մոտ գտնվող լքված անասնագոմի տարածքում:

Նրան թաքցրել էին սպիտակ պարկի մեջ և պինդ կապել: Աղջիկը մերկ չի եղել, սակայն ոստիկանությունը կարծում է, որ նա բռնության է ենթարկվել: Այժմ ոստիկանությունը փնտրում է մարդասպանին: Հավանաբար Մաշային գայթակղել և տարել են ինչ-որ մեկի տուն և այնտեղ բռնաբարել: Գյուղացիները կարծում են, որ աղջկան կարող էին տեղափոխած լինել մեքենայով:

Հայտնի է, որ աղջկա ընտանիքը գրանցված է սոցիալական ծառայությունում: Մաշան ունի 10 տարեկան եղբայր: Նրանք ապրում էին իրենց մոր հետ: Հայրն ապրում է առանձին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ