Ներքին 5 տարի առաջ - 21:07 11-03-2021

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ» ՄԵՐԺԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԸ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» մերժում է նախագահի կողմից հանդիպման հրավերը:

Վերջինս հավելեց, որ որոշումն ընդունել է շարժման խորհուրդը:

Նա նշեց, որ խորհուրդը նաև հայտարարություն է ընդունել, որում հաստատում է իրենց պահանջները՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ստեղծում և արտահերթ ընտրություններ:

«Նշված օրակարգով մենք պատրաստ ենք մասնակցել բաց հրապարակային խորհրդակցությունների՝ ուղիղ եթերում»,- ասաց Սաղաթելյանը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ