Ներքին 5 տարի առաջ - 10:45 10-03-2021

«ԳՇ ՊԵՏԸ ՉԻ ԱԶԱՏՎԻ ՊԱՇՏՈՆԻՑ՝ ԱՌՆՎԱԶՆ ՄԻՆՉԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ». ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել առ այն, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն անցած չէ և Նախագահը դիմելու է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն օրենսդրական դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա իրեն վարչապետի կողմից ներկայացվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկ։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը քննության ընդունելուց հետո սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:

Այսինքն, սահմանադրական դատարանը, քննության ընդունելով Հանրապետության նախագահի դիմումը, կարող է կասեցնել բողոքարկվող օրենսդրական դրույթների գործողությունը, ինչով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ չի մտնի և, հետևաբար, ԳՇ պետը չի ազատվի պաշտոնից՝ առնվազն մինչև սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը։

Ընդ որում, ակնհայտ է, որ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հղի է ծանր հետևանքներով ոչ միայն ՀՀ Զինված ուժերի, այլ նաև ողջ երկրում հարաբերական կայունությունն ապահովելու տեսանկյունից։

Ըստ այդմ՝ հերթը սահմանադրական դատարանինն է՝ ապացուցելու, որ դա ի վերջո սահմանադրական արդարադատություն իրականացնող և պետական մտածողություն կրող ինստիտուցիոնալ մարմին է»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում