Արտաքին 5 տարի առաջ - 17:25 09-03-2021

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացնում է երկիրը Եվրոպայից` փոխելով երկրի քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն՝ հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում։

«Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից», - նշել է Դավութօղլուն:

Վերջինս, քննադատելով Թուրքիայում գործող նախագահական համակարգը, նշել է, որ այն բացասաբար է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա՝ շեշտելով, որ անձնական շփումները գերադասվել են երկարաժամկետ ռազմավարություններից:

«Եթե Էրդողանի հարաբերությունները Պուտինի հետ լավ են, ապա Ռուսաստանի հետ նույնպես լավ են: Նույն իրավիճակն էր նաև Թրամփի դեպքում»,-նշել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը 2014 թվականից մինչև 2016թ-ը։ 2019 թվականին դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և հիմնել ընդդիմադիր «Ապագա» կուսակցությանը։

https://www.ermenihaber.am/

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում