Արտաքին 5 տարի առաջ - 14:20 04-03-2021

ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԷՋԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆՐԱ ԱՆՈՒՆԻՑ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Անհայտ անձինք կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ֆեյսբուքյան օգտահաշիվը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Գալինա Բայտերեկին:

«Անհայտ անձինք կոտրել են Սադիր Ժապարովի անձնական էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Հարձակվողները նշված էջից մեկնաբանություններ են թողել տարբեր հաղորդագրությունների տակ»,- ասաց նա:

Մամուլի խոսնակը հավելել է, որ նախագահը ոչ մի կապ չունի իր անունից տեղադրված վերջին մեկնաբանությունների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաքերները կոտրել են Պետդումայում «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեերովի ֆեյսբուքյան էջը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում