Ներքին 5 տարի առաջ - 14:42 04-03-2021

ԶԱԼԿԱԼԻԱՆԻ․ ԹԲԻԼԻՍԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋև ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Պաշտոնական Թբիլիսին ցանկանում է դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, բիզնես կապերի, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը․ այս մասին մարտի 3-ին Անկարայում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։ Նախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցության՝ 3+3 (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) ձևաչափն ու երկկողմ հարաբերությունները:

Զալկալիանին, ողջունելով տարածաշրջանում «երկարատև» խաղաղություն հաստատելու Թուրքիայի մտադրությունը, առանցքային է համարել ձևաչափում երկրների միջև տարածքային ամբողջականության հարցը:

«Ձևաչափին միանալը մեզ համար նշանակում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանում, որը վերաբերում է երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշել է Զալկալիանին՝ հավելելով, որ «Ռուսաստանը հանդիսանում է ագրեսոր պետություն և դժվար է պատկերացնել այս ձևաչափում տնտեսական որևէ համագործակցություն»:

Վրացական աղբյուրների համաձայն՝ պաշտոնական Թբիլիսին միևնույն ժամանակ ցանկություն է հայտնել դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարթակ՝ նպաստելով տնտեսական, բիզնես կապերի, մշակութային և միջանձնային հարաբերությունների զարգացմանը:

Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «սատարում է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Թուրքական Anadolu-ի հաղորդմամբ, պաշտոնյաները քննարկել են նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ կապերը․ Զալկալիանին հայտնել է, որ Կասպից ծովի շրջանում համագործակցությունը մեծ նշանակություն ունի Թբիլիսիի համար: Վրաստանն ու Թուրքիան խոսել են նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, ազատ առևտուր իրականացնելու և այլ թեմաների մասին:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում