Այս մասին Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը լինելու է անվճար և կրելու է կամավոր բնույթ:
«Փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են: Առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ: Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Անդրադառնալով Հայաստան ժամանողներին՝ նախարարը հայտնեց, որ այս պահին վերջիններիս պատվաստման հարցը չի քննարկվում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը բավարար է Հայաստան ժամանելու համար: