Ներքին 5 տարի առաջ - 16:45 16-02-2021

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ. ԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին:

Հրամանի համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են.

1) Տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,

2) Բուժաշխատողներ,

3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,

4) 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են.

1) Դասախոսներ, ուսուցիչներ,

2) Արտակարգ իրավիճակների նախարարության աշատակիցներ,

3) Զինծառայողներ,

4) Արդարադատության ոլորտի աշխատակիցներ,

5) Հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ,

6) Պետական ծառայողներ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն