Մամուլ 5 տարի առաջ - 10:00 13-02-2021

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է` ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից բարձրացվում է հարց, թե որտեղ են, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարածի, բացված կամ հայտնաբերված աշխատատեղերից Զինծառայողների սոցապահովության հիմնադրամ փոխանցվող գումարները, որոնք արդեն պետք է հատեին երեք միլիարդ դրամի սահմանագիծը։ Պատգամավորն այդ հարցը ԱԺ-ում քանիցս ուղղել է Փաշինյանին։ Դրանց ի պատասխան վերջինս անում էր իրարամերժ առաջարկներ, որոնք այնուհետև հենց ինքն էլ խախտում էր։ Կառավարության որոշմամբ Ուրիխանյանին հանեցին այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից, իսկ որոշ ժամանակ անց հիմնադրամը, որի նախագահն այդ պահին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր, դատական հայց ներկայացրեց ընդդեմ Ուրիխանյանի՝ պահանջելով հերքել իր հարցադրումներն ու կասկածները։

Իսկ երբ վերջին անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը բարձրացրեց այդ հարցը՝ Տոնոյանին դիմելով որպես « Top ten of the ministers», Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով կոպտեց Ուրիխանյանին՝ պաշտպանելով Դավիթ Տոնոյանին։ Չնայած այն հանգամանքին, որ «Դատալեքս» տեղեկատվական կայքը վերջին օրերին չի գործում, դատական համակարգի մեր աղբյուրից տեղեկացանք, որ օրերս կայացվել է դատական վճիռ, որով մերժվել է պետական հիմնադրամի հայցն ընդդեմ պատգամավորի։ Ըստ այդմ, ստացվում է, որ Ուրիխանյանի բարձրացրած հարցը, այն է՝ որտեղ են ժողովրդի փողերը (ինչն էլ հայցվորը պահանջում էր որակել որպես զրպարտություն և հերքել), շարունակում է մնալ բաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ