Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:00 10-02-2021

ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից տուժած համայնքների բնակիչները սպասում են իշխանությունների համարժեք քայլերին։ Էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի համայնքներում լուրջ վնասներ են կրել բնակելի տները, դպրոցական ու վարչական շինությունները։ Այդ համայնքներ են այցելել Գավառի մեր գործընկերները:

Փետրվարի 5-ի երկրաշարժից վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր։ Առավել շատ տուժել են Շողակաթը, Արտանիշն ու Աղբերքը։ Ցնցումների ընթացքում էլեկտրականությունն է անջատվել։ Բնակիչների մի մասը չի էլ կողմնորոշվել՝ երկրաշա՞րժ է, թե՞ պայթյուն։ Գյուղերի տների զգալի մասը հին է։ Նույնիսկ կավաշեններ կան։ Անասնագոմերի մեծ մասն էլ է կավաշեն։ Հիմնականում դրանք էլ փլուզվել են, նաև այն տները, որտեղ բնակվողներ չկան։ Տարիներով չբնակեցված, չջեռուցվող, ձնից ու անձրևներից խոնավացած գրեթե բոլոր տները վթարային են։

Խնդիրը միայն հին տները չեն։ Ամենալուրջն այստեղ դպրոցների հարցն է։ Դպրոցները երկհարկանի են, գյուղի՝ այսպես ասած բարձրահարկերն են։ Խորհրդային տարիներին են կառուցվել, ամրացման, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Մի բանն է լավ, ասում է տնօրենը, որ երկրաշարժը երեկոյան եղավ։ Թե՛ Արտանիշի, թե՛ Աղբերքի դպրոցները բավականին լուրջ վնասներ են կրել։ Այստեղ ոչ միայն միջնապատերն են վնասված, այլև հիմնապատերն ու կրող կոնստրուկցիաները։

Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=LL31uTNk2p0&feature=emb_title&ab_channel=SHANTNEWS

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը