Արտաքին 5 տարի առաջ - 14:55 09-02-2021

ՈՒԴԻՆԵՐԸ ՊԱՏԱՐԱԳ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔՈՒՄ

«REUTERS» գործակալության լուսանկարները վկայում են, որ ուդիները պատարագ են մատուցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքում:

Նշվում է, որ դրանք արվել են դեկտեմբերի 6-ին: Ադրբեջանցիները Ծիծեռնավանքն անվանում են Աղողլան (Ağoğlan): 2020 թվականին՝ Քարվաճառի շրջանի հանձնումից հետո, ուդիները փորձել էին պատարագ մատուցել նաև Դադիվանքում: