Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:46 09-02-2021

ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻՆ ՀԱՆՈՒՆ ԻՐ ՇԱՀԵՐԻ «ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Երչիչ Ջասթին Թիմբերլեյքը հեյթերների կողմից հարձակումների օբյեկտ է դարձել։ Պատճառը գրեթե 20 տարի առաջ երգչուհի Բրիթնի Սփիրսից բաժանումն է։ Արտիստի երկրպագուների համար առիթ է դարձել «Մեղադրելով Բրիթնի Սփիրսին» (Framing Britney Spears) վավերագրական ժապավենի թողարկումը նրա կարիերայի ու անձնական տարաձայնությունների մասին:

Այս մասին հայտնում է Insider-ը։

Մասնավորապես ժապավենի հեղինակները մեծ ուշադրություն են հատկացրել #FreeBritney (ազատեք Բրիթնիին) շարժմանը։ Այն առաջացել է 2007թ․-ին։ Այդ ժամանակ ամուսնու հետ խնդիրների ֆոնին Սփիրսը նյարդային պոռթկում է ունեցել. նա պապարացիների աչքի առաջ սափրել է գլուխն ու ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորել։ Երգչուհու հայրը դարձել է նրա խնամակալը, եւ այդ ժամանակվանից արդեն 13 տարի Բրիթնին կախված է իր կյանքի վերաբերյալ նրա որոշումներից։

Սփիրսը չի կարողանում ամբողջությամբ տնօրինել մեծ ունեցվածքը, ինչպես նաեւ որդիների հետ նախատեսվածից ավելի շատ հանդիպել։ Երկրպագուները պահանջում են «ազատել» երգչուհուն։ Այդ ամբողջ տարիների ընթացքում նրանք դժբախտությունների համար մեղադրել են նախկին ամուսնուն՝ ռեփեր Քեւին Ֆեդերլայնին, ինչպես նաեւ հորը։ Սակայն նոր ֆիլմի թողարկումից հետո անցում են կատարել Ջասթին Թիմբերլեյքին։

Երիտասարդության տարիներին նա «’N Sync» հայտնի խմբի անդամ է եղել, սակայն 2000-ակաների սկզբին սկսել է հաջող անհատական կարիերա։ Շատերը վստահ են, որ նրա հայտնիությանը նպաստել է Բրթնի Սփիրսիրի եւ իրենց սիրավեպի օգտագործումը։ 1998-2002թթ. զույգը հանդիպել է՝ հարցազրույցներում վստահեցնելով, որ ինտիմ հարաբերությունների չունի, քանի որ Սփիրսը հավատում է մաքրությանը նախքան ամուսնությունը։ Սակայն բաժանումից հետո Թիմբերլեյքը հայտարարել է, որ իրենք սեռական հարաբերություն ունեցել են, իսկ Սփիրսը նաեւ դավաճանել է իրեն։

Ինտիմ կյանքի մասին հարցազրույցներն օգնել են Թիմբերլեյքի կարիերային, ինչպես եւ «Cry me a river» երգը։ Սփիրսից բաժանվելու թեմայով երգը հիթ դարձավ, տեսահոլովակում ներկա էր նաեւ «երգչուհին»։ 2021թ․-ին Սփրիրսի երկրպագուները կարծել են, որ արտիստը պարզապես զրպարտել է Բրիթնիին։ «Ես սպասում եմ, երբ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակային ներողություն կխնդրի Բրիթնի Սփիրոսից», «Թիմբերլեյքը կարիերան նրանից է սկսել եւ վաստակել է իրենց հարաբերությունների շնորհիվ»,- նմանատիպ մեկնաբանություններ են հայտնվել սոցիալական ցանցերում։

Այժմ արդեն օգտատերերը խոսում են այն մասին, որ Ջասթինը պարզապես օգտագործել է եւս մեկ կատարողի՝ նրա հաշվին կարիերայում աճ գրանցելու համար։ «Նա վնասեց Բրիթնիին, հետո նույն կերպ վարվեց Ջանեթ Ջեքսոնի հետ», «Ես հասկացա, որ Ջասթին Թիմբերլեյքն այս ամբողջ ընթացքում չարագործ է եղել։ նախ Բրիթնիի, հետո Ջանեթի հետ»,- արտիստին քննադատել են հետեւորդները։

Բրիթնի Սփիրսը, կարծես, անբարեհաճ վերաբերմունք չունի նախկին սիրելիի նկատմամբ։ 2020թ․-ին նա նույնիսկ գովել է նրա «Filthy» երգը՝ իր միկրոբոլոգում հրապարակելով պարը դրա հնչյունների ներքո։ Սակայն երկրպագուները վստահ են, որ երգչուհին պարզապես չի հասկանում, թե որքան դժբախտություններ է իրեն բերել Թիմբերլեյքը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»