Երևան +14°
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:10 09-02-2021

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԴԱԴԻՎԱՆՔ ԱՐԳԵԼՎԵՑ

2021թ. նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված հրա­դա­դա­րի համաձայնության ար­դյուն­քում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Քար­վա­ճա­ռի շր­ջա­նը տր­վեց Ադր­բե­ջա­նին: Շր­ջանն ու­նի բազ­մա­թիվ պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­ներ, ե­կե­ղե­ցի­ներ, մատուռ­ներ, ո­րոնց գլուխ­գոր­ծո­ցը Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լիրն է:

Տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղա­կայ­ված ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի միջ­նոր­դու­թյամբ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն` նո­յեմ­բե­րի վեր­ջից թույ­լատր­վում էր հայ ուխտավորների մուտ­քը Դա­դի­վանք: Կի­րա­կի օ­րե­րին ռուս խա­ղա­պահ­նե­րը ու­ղեկ­ցում էին ուխ­տա­վոր­նե­րին դե­պի վա­նա­կան հա­մա­լիր, որ­տեղ էլ հա­վա­տա­վոր ժո­ղո­վուր­դը մասնակցում էր Պա­տա­րա­գին, հա­ղոր­դու­թյուն ստա­նում: Վա­նա­կան հա­մա­լի­րը ներկա­յումս վե­րահս­կում են ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը, չնա­յած տա­րած­քում տե­ղա­կայ­վել են ադրբեջանցի­նե­րը:

Հա­մա­ձայն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան` փետր­վա­րի 7-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրապա­րա­կից ուխ­տա­վոր­նե­րի հեր­թա­կան խում­բը ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ճա­նա­պարհ­վեց դե­պի Դա­դի­վանք: Խմ­բին միա­ցել են նաև հոգևո­րա­կան­ներ, ով­քեր պետք է հեր­թա­փո­խեին հա­մա­լի­րում ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող հոգևոր դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին: Ուխ­տա­վոր­ներն էլ Դա­դի­վանք պետք է հասց­նեին նաև Ստե­փա­նա­կեր­տի Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցում օծ­ված «Դժոխ­քի ա­վե­րու­մը» սր­բա­պատ­կե­րը, ո­րը Երևա­նից ու­ղար­կել էր հե­ղի­նա­կը՝ նկարչուհի Ժան­նա Խլ­ղա­թյա­նը։

Անցակետում ադր­բե­ջան­ցի­նե­րն ար­գե­լե­ցին մուտք գործել Դավիվանք՝ չնայած ռուս խաղաապահ ուժե­րի ներկայությանը: ՌԴ խաղախաղապահների երկար բանակցություններն արդյունք չտվեցին: Ուխտավորների խում­բը ե­րե­կո­յան ստիպ­ված վե­րա­դար­ձավ Ստեփանակերտ: Ար­ցա­խի թե­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րը մտա­դիր են խն­դի­րը հասց­նել համա­պա­տաս­խան ա­տյան­նե­րի:

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
10:20 «Նիկո՛լ, ս.» պահանջով դուրս գանք փողոց. Վարդան Ղուկասյանի կոչը ընդդիմադիրներին
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը